Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին

27 Նոյեմբեր, 2019 22:05
Ազգային ժողովի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին

Նոյեմբերի 27-ին` ժամը 15:26-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 22ա շենքի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Նարեկ Ս.-ին (ծնված 1996 թ.):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

 

Լրահոս

Դիտել ավելին