Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում Opel-ը մխրճվել է բեռնատարի մեջ. կա վիրավոր

27 Նոյեմբեր, 2019 18:15
Արագածոտնում Opel-ը մխրճվել է բեռնատարի մեջ. կա վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ-ին բախվել են Opel Astra մակնիշի 067.19 IV տրանզիտ համարանիշի ավտոմեքենան և Hovo մակնիշի 566 AԼ 61 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel-ը Գյումրիից մաքսազերծված վերադառնում էր Երևան։

 

Լրահոս

Դիտել ավելին