Կարևոր իրադարձություններ

40 կգ կոկաին տեղափոխելու ու փողերի լվացման համար կալանավորվել է դերասանուհու նախկին ամուսինը

27 Նոյեմբեր, 2019 17:20
40 կգ կոկաին տեղափոխելու ու փողերի լվացման համար կալանավորվել է դերասանուհու նախկին ամուսինը

Դերասանուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը՝ Վարդգես Մարկոսյանը, եւ վերջինիս քույրը՝ Իռեն մարկոսյանը, ԱՄՆ-ում մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ փողերի լվացման համար: Ամուսնալուծության ու նախկին ամուսնու կալանավայրում գտնվելու մասին սոցցանցերում հայտնել էր դերասանուհին, իսկ մանրամասները հայտնի են դառնում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կայքից, որում հրապարակումն արվել է դեռ այս տարվա սեպտեմբերի 13-ին:

Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի՝ Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերից 2016 թ. հոկտեմբերը 40 կգ կոկաին է տեղափոխել: Ուղարկել է Ավստրալիա՝ թաքցնելով կենցաղային իրերի, օրինակ՝ գազի կաթսաների, օդորակիչների մեջ: Նա նաեւ խոստովանել է, որ փողերի լվացման հարցում իր հանցակիցն է եղել քույրը: Նրանք դա արել են 2014 թ. մայիսից մինչեւ 2019 թ. հունվարը: Խոսքը 3.5 մլն դոլարի մասին է:

Նշվում է, որ երկուսն էլ ընդունել են մեղադրանքները՝ թե՛ Իռեն Մարկոսյանը եւ թե՛ Վարդգես Մարկոսյանը, որը հայտնի է նաեւ «Ջիանի Օնչո», «Դեւիդ Պետրոսով», «Լարամ Նարման» անուններով: Նրանք համաձայնել են որպես փոխհատուցում մի քանի հարյուր հազար դոլարի հասնող գումար ու անշարժ գույք հանձնել ԱՄՆ կառավարությանը: Նշվում է, որ Վարդգես Մարկոսյանին սպասվում է 10 տարուց մինչեւ ցմահ, նրա քրոջը՝ որպես հանցակից, մինչեւ 20 տարվա ազատազրկում:

 

Լրահոս

Դիտել ավելին