Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

27 Նոյեմբեր, 2019 13:16
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Տարոսը` Սենատին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: Բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը:

Ամերիկայի հայկական համագումարը հատկապես ողջունել է այն հանգամանքը, որ բանաձևում շեշտադրվել է կրթության միջոցով շրջանի բնակչության իրազեկվածության բարձրացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին