Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Արթուր Վանեցյանը կուսակցություն կբացի. Ով է նրան ֆինանսավորելու, և ում հետ է նա բանակցում

27 Նոյեմբեր, 2019 10:31
«Ժամանակ». Արթուր Վանեցյանը կուսակցություն կբացի. Ով է նրան ֆինանսավորելու, և ում հետ է նա բանակցում

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ քաղաքական նկրտումներ ունի, թերևս արդեն բոլորի համար պարզ է։ Ուրվագծվում է նաև առաջիկայում նոր քաղաքական կուսակցության հեռանկարը վերջինիս մասնակցությամբ։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վանեցյանը կուսակցություն է բացում Սամվել Կարապետյանի հետ, ասել է թե՝ նրա ֆինանսավորմամբ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանեցյանն այս օրերին ակտիվ բանակցություններ է վարում նաև «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ, ով ևս վերջին շրջանում արևմտամետից սահուն անցում է կատարել դեպի ռուսական կողմնորոշում։ Ի դեպ, ուշագրավ է, որ և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Արթուր Ղազինյանը Հայաստանում երթևեկում են ռուսական համարանիշների ավտոմեքենաներով»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին