Կարևոր իրադարձություններ

Նոր ինստիտուտ. պետական գնումներին մասնակցող կազմակերպությունը ստիպված է 110 %-ի չափով սառեցնել իր ֆինանսական միջոցները. «Հայաստանի Հանրապետություն»

27 Նոյեմբեր, 2019 08:18
Նոր ինստիտուտ. պետական գնումներին մասնակցող կազմակերպությունը ստիպված է 110 %-ի չափով սառեցնել իր ֆինանսական միջոցները. «Հայաստանի Հանրապետություն»

«Ազգային ժողովում երեկ տևի ունեցավ «ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների, գործարար համայնքի, ինչպես նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատանքային քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված էր գործարար համայնքի կողմից մի շարք խնդիրների և դժգոհությունների առկայությամբ։ Դրա համար հիմք էր հանդիսացել ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ին ընդունված որոշումը։
Կառավարության որոշմամբ պետական գնումների ոլորտում ներդրվում է որակավորման ապահովման նոր ինստիտուտ, որը նախատեսում է բանկային երաշխիքի ապահովում ներկայացրած գնային առաջարկի հարյուր տոկոսի չափով։

«ՀՀ»-ի հետ զրույցում գնումների մասնագետ Կարեն Դրամփյանն ընդգծեց, որ կարելի էր նոր ինստիտուտ ներդնել, եթե այն չի հակասում «Գնումների մասին» ՀՀ օրենքին, ինչն այդպես չէ։ «Օրենքով արդեն իսկ ամրագրված է նման երաշխիք, որը կոչվում է պայմանագրի ապահովում, և դրա չափը կազմում է պայմանագրի գնի 10 տոկոսը (հոդված 35): Դրա իմաստն այն է, որ բանկային երաշխիքով մասնակիցը երաշխավորում է, որ պատշաճ կկատարի պայմանագիրը, հակառակ դեպքում պետությունը բռնագանձում է գումարը։

Որակավորման երաշխիքը ըստ էության նույնն է, միայն անունն է փոխված»,- ասաց Դրամփյանը՝ ընդգծելով, որ նույն արարքի համար, այսինքն՝ պայմանագրի պայմանները չկատարելու համար տարբեր տույժեր չեն կարող սահմանվել։

Արդյունքում ստացվում է, որ օրենքով սահմանված 10 տոկոսին ավելանում է ևս 100 տոկոսը՝ կառավարության համապատասխան որոշմամբ, որի արդյունքում պետական գնումներին մասնակցող կազմակերպությունը ստիպված է 110 տոկոսի չափով սառեցնել իր ֆինանսական միջոցներըե,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին