Կարևոր իրադարձություններ

Էստոնիայի նախագահը Վլադիմիր Զելենսկուն մեղր է նվիրել

26 Նոյեմբեր, 2019 20:34
Էստոնիայի նախագահը Վլադիմիր Զելենսկուն մեղր է նվիրել

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հետաքրքիր նվերներ է մատուցել: Այս մասին հաղորդում է RT-ն:

Զելենսկին մեկօրյա այցով ժամանել է Թալլին: Վերջինս Էստոնիայի իր պաշտոնակցից նվեր է ստացել էլեկտրահեծանիվ և մեղր:

Զելենսկին իր հերթին նվեր է պատրաստել Կալյուլայդի համար. վերջինիս նա նվիրել է ասեղնագործ վերնաշապիկ:

Էստոնիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Զելենսկին բանակցություններ է վարել նախագահ Կալյուլայդի հետ: Համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ռուս-ուկրաինական հարաբերություններին, Զելենսկին դրանք շատ բարդ է գնահատել:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին