Կարևոր իրադարձություններ

Ապահովագրությունն աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար է. Արսեն Թորոսյան

26 Նոյեմբեր, 2019 20:22
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Ապահովագրությունն աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար է. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարությունը առողջության ապահովագրության համակարգը ցանկանում է ներդնել աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այժմ մենք ունենք աղճատված առողջապահական համակարգ, որտեղ բնակչության մի մասի համար վճարում է պետությունը, իսկ մյուս մասի համար՝ հենց քաղաքացին: Առողջապահական ծախսերի ընդամենը 15 տոկոսն է կատարվում ոչ կանխիկ և ոչ գրպանից եղանակով, իսկ 85 տոկոսը՝ գրպանից կամ կանխիկ: Գրպանից կատարվող ծախսերի առումով Հայաստանն ունի աշխարհում վատագույն ցուցանիշը: Հաշվի առնելով մեր բնակչության եկամուտները՝ այդ ծախսերը հիմնականում աղետալի են և հանգեցնում են նրանց աղքատացմանը»,- ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգն աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար է:

ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ այդ համակարգը սոցիալական ապահովության համակարգ է և ոչ ֆինանսական շուկաների զարգացման:

 

 

Լրահոս

Դիտել ավելին