Կարևոր իրադարձություններ

Հենրիկ Աթենյանը կփոխարինի Հայկ Հովհաննիսյանին

26 Նոյեմբեր, 2019 16:17
Հենրիկ Աթենյանը կփոխարինի Հայկ Հովհաննիսյանին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Այս մասին նսիտի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 26-ի արձանագրության համաձայն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամի մանդատը տվել է նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հենրիկ Աթենյանին»,- ասաց Մարությանը:

Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնին:

 

Լրահոս

Դիտել ավելին