Կարևոր իրադարձություններ

Նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Դանիայում է

26 Նոյեմբեր, 2019 14:57
Նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Դանիայում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Դանիայում (Կոպենհագեն): Նա մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 27-րդ մշտական կոմիտեի երկրորդ նստաշրջանին:

Մշտական կոմիտեի նիստի ընթացքում քննարկման են դրվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ռազմավարական ղեկավարման արդյունավետության բարձրացմանն ու նոր տարրերի ներգրավմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 70-րդ նստաշրջանի ծրագիրը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է առաջարկներ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, ինչպես նաև առանձին երկրներում գործող գրասենյակների կառուցվածքային փոփոխությունների, նոր մտածողության, թիմային աշխատանքի խթանման, տեխնիկական անձնակազմի ամբողջական ներուժի օգտագործման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ։

Նշենք, որ Արսեն Թորոսյանը նաև ակտիվ մասնակցում է «Երկրները ուշադրության կենտրոնում» ենթակոմիտեի աշխատանքներին՝ հաշվի առնելով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գործունեությանը Հայաստանի՝ որպես անդամ երկրի ներգրավվածությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին