Կարևոր իրադարձություններ

Այսօր Նիկոլ Փաշինյանը կլինի Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

26 Նոյեմբեր, 2019 10:01
 Այսօր Նիկոլ Փաշինյանը կլինի Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Ազգային ժողովում: Մասնավորապես, նա ելույթ է ունենալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին կազմակերպված միջոցառմանը:

Մենք տեղեկացանք, որ նախատեսվում է նաեւ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը: Նշենք, որ գործունեության 15-ամյակի առթիվ գիտաժողով է նախատեսված, որի նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 30 երկրների օմբուդսմաններ, ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների (Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ եւ այլն) ներկայացուցիչներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին