Կարևոր իրադարձություններ

Վարչապետի կողքին կանգնելն արդեն զորակցության նշան է. «Հրապարակ»

26 Նոյեմբեր, 2019 08:59
Վարչապետի կողքին կանգնելն արդեն զորակցության նշան է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երիտասարդական տարբեր խմբեր ակցիաներ են անում ընդդեմ բուհերի մասին օրենքի, ընդդեմ բռնության, ԱԱԾ-ի մոտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջագայում է եվրոպաներում։

Նա նոյեմբերի 21-ին Մոսկվայում էր, 22-ին՝ Բելգիայում։ Հետո մի կարճ պահ հայտնվեց Երեւանում, որ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի համերգին, քանզի վարչապետի կողքին կանգնելն արդեն զորակցության նշան է։

Իսկ երեկ կրկին մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպելու է հայ մշակութային գործիչների եւ Ֆրանսիայի հայկական դպրոցների  հետ եւ ներկա է գտնվելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների համաժողովին։

Արձանագրենք, որ երեւանյան նստացույցի օրերին նա նախարարություն էր մտնում հետնամուտքից եւ ամեն ինչ անում էր, որ ուսանողների հետ չառերեսվի։ Հիմա էլ, փաստորեն, խուսափում է հանդիպումից»:

 

Լրահոս

Դիտել ավելին