Կարևոր իրադարձություններ

Վիկտոր Սողոմոնյանի եղբայրն ազատվել է ՀԾԿՀ փոխնախագահի պաշտոնից. «Ժամանակ»

26 Նոյեմբեր, 2019 08:47
 Վիկտոր Սողոմոնյանի եղբայրն ազատվել է ՀԾԿՀ փոխնախագահի պաշտոնից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Նազարյանի լիազորությունների դադարեցումից հետո և մինչև Գարեգին Բաղրամյանի նշանակումը, ՀԾԿՀ-ն փաստացի ղեկավարող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարազատ եղբայր Միքայել Սողոմոնյանը ազատվել է ՀԾԿՀ նախագահի տեղակալի պաշտոնից։

Մեզ հասած տեղեկություններով՝ նա մասնավոր սեկտորում է աշխատանքի տեղավորվել՝ զբաղեցնելով խորհրդականի պաշտոն։ ՀԾԿՀ-ից պարզաբանեցին, որ ավարտվել էր Սողոմոնյանի պաշտոնավարման ժամկետը:

Միքայել Սողոմոնյանը 1999 թվականից աշխատում էր ՀԾԿՀ-ում, 2011 թվականից հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարն էր: 2017 թվականին Սերժ Սարգսյանի որոշմամբ Միքայել Սողոմոնյանը նշանակվել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին