Կարևոր իրադարձություններ

Հայաստանում այս տարվա 10 ամիսների ընթացքում ամուսնու կողմից սպանվել է 4 կին

25 Նոյեմբեր, 2019 21:10
Հեղինակ՝ Քրիստինա Գրիգորյան
Հայաստանում այս տարվա 10 ամիսների ընթացքում ամուսնու կողմից սպանվել է 4 կին

ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին 10 ամիսների ընթացքում գրանցվել է 1509 բռնության դեպք կանանց և աղջիկների նկատմամբ, որոնցից 84-ը՝ սեռական անձեռնմխելության և սեռական ազատության դեմ, իսկ 305-ը ընտանիքում բռնության դեպքեր են եղել։

«Այս տարվա 10 ամիսների ընթացքում ամուսնու կողմից սպանվել է 4 կին։

Մտածելու թեմա է, թե քանի երեխա է տուժել – ականատես եղել այդ բռնություններին:

Նրանք ապրում են մեր կողքին` մեր աղջիկներն են, քույրերն են, մայրերն ու տատիկներն են:

Արդյո՞ք մենք հասարակություն ենք, որը կարող է արդարացնել թեկուզև ՄԵԿ բռնության դեպք,- վստահաբար՝ ՈՉ»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին