Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանը արդարացվեց. Armtimes.com

25 Նոյեմբեր, 2019 17:48
Մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանը արդարացվեց. Armtimes.com

Մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն այսօր արդարացվել է: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ որոշել է արդարացնել նրան՝ ճանաչելով և հռչակելով Սաղաթելյան անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։

Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին