Կարևոր իրադարձություններ

Հոնկոնգի ընտրություններում հաղթել են ժողովրդավարության կողմնակիցները

25 Նոյեմբեր, 2019 10:50
Հոնկոնգի ընտրություններում հաղթել են ժողովրդավարության կողմնակիցները

Հոնկոնգում ամիսներ շարունակվող հակակառավարական ցույցերի և լարվածության ֆոնին նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել տեղական մարմինների ընտրություններ:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2015թ.-ի համեմատությամբ՝ ընտրություններին մասնակցությունը կրկնապատկվել է: Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քվեարկել է ընտրողների 71%-ը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է քաղաքի պատմության մեջ:

Նախնական տվյալների համաձայն՝ ժողովրդավարության կողմնակից թեկնածուները ստացել են ձայների մեծամասնությունը. ընդդիմությունը կզբաղեցնի տեղական խորհուրդների 452 աթոռից 300-ը:

Interfax-ի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ Հոնկոնգը եղել է և կմնա Չինաստանի մաս:

 

Լրահոս

Դիտել ավելին