Կարևոր իրադարձություններ

Այսօր Մոնթեի ծննդյան օրն է

25 Նոյեմբեր, 2019 10:37
Այսօր Մոնթեի ծննդյան օրն է

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը», «Արցախն իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, վերջինը չի ըլլա»,- Մոնթեի այս խոսքերը որպես զգաստացման կոչ էին հնչում ժամանակին ճակատում կռվող մարտիկների ու ամբողջ  հայության համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝  կանոնավոր բանակ ստեղծելու գործում: Այս մասին գրում է ՀԺ-ը:

Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանությունը վերապրած ընտանիքում 1957 թվականին ծնվեց Մոնթեն: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մոնթեն ծնողների հետ ճամփորդեց աշխարհի 41 երկրում: Ճամփորդություններից շատ բան սովորեց, բայց նրա կյանքը շրջադարձ ապրեց երկու կարևոր իրադարձությունից հետո, երբ իմացավ իր ով լինելը և այցելեց իր պապերի երկիրը:

Մի անգամ ուսուցչուհին նրան հարցրեց՝ ի՞նչ ազգություն ունես: Մոնթեն անմիջապես պատասխանեց, որ ամերիկացի է: Ուսուցչուհին էլ, թե՝ ամերիկացի լինելով՝ պետք է նաև ազգություն ունենաս: Մոնթեն շտապեց տուն և իր ազգային պատկանելության մասին հարցրեց ծնողներին: Հայ էր: Մոնթեն սկսեց ծանոթանալ՝ ովքե՞ր են հայերը և որտե՞ղ են ապրել իր պապերը:Հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով նա այցելեց պապերի երկիր` այժմյան Թուրքիա: Սկզբում չէր հասկանում, թե ինչու են իրենք այդքան հեռու ապրում հայրենիքից: Հարցի պատասխանը ստացավ հայրենիքի պատմությունն ուսումնասիրելուց հետո։

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին