Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին

25 Նոյեմբեր, 2019 10:32
Արայիկ Հարությունյանը կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին

Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել  երկու հիմնական թեմաներ՝

1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում,

2. Եվրոպայում պատմության դասավանդման Օբզերվատորիայի (History Observatory for Peace in Europe - HOPE) հիմնում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին