Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում 7-ամյա աղջիկը խեղդվել է՝ ընկնելով սառցապատ լճակը

24 Նոյեմբեր, 2019 21:30
Ռուսաստանում 7-ամյա աղջիկը խեղդվել է՝ ընկնելով սառցապատ լճակը

ՌԴ Սարատովի մարզի Բալակովո քաղաքում 7-ամյա աղջիկը ջրահեղձ է եղել՝ հայտնվելով սառցաշերտի տակ:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ տարածքային վարչությանը, ողբերգությունը տեղի է ունեցել լճակում, որի կողքով անցնելիս են եղել երկու աղջիկները: Նրանցից մեկը որոշել է սահել սառցակալած լճակի վրայով, սակայն սառույցը կոտրվել է, և երեխան ընկել է ջուրը:

Ընկերուհին օգնություն է խնդրել անցորդներից, որոնք էլ փրկարարների են կանչել: Առաջինը ժամանել են ոստիկանները և դուրս հանել աղջկան ջրից: Դեպքի վայր ժամանած բժիշկներն էլ փորձել են օգնություն ցույց տալ նրան, սակայն ապարդյուն:

 

Լրահոս

Դիտել ավելին