Կարևոր իրադարձություններ

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում կրկին հաղթեց Լեհաստանը. Հայաստանը 9-րդն է

24 Նոյեմբեր, 2019 21:26
«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում կրկին հաղթեց Լեհաստանը. Հայաստանը 9-րդն է

Լեհաստանում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Լեհաստանը: Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը զբաղեցրեց 9-րդ տեղը:

Մրցույթի հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և ազգային ժյուրիների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ:

Ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Ղազախստանի ներկայացուցիչ Երժան Մաքսիմն էր, որին հայ լսարանը ճանաչում է ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծից: Երկրորդ տեղում Լեհաստանն էր, երրորդ տեղում՝ Իսպանիան: Հայաստանը ժյուրիի քվեարկությամբ 8-րդն էր:

 

Լրահոս

Դիտել ավելին