Կարևոր իրադարձություններ

Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն առավել քան անհրաժեշտ էր․ Վահե Էնֆիաջյան

24 Նոյեմբեր, 2019 14:46
Հեղինակ՝ Վահե Էնֆիաջյան
Ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն առավել քան անհրաժեշտ էր․ Վահե Էնֆիաջյան

Իմ կողմից նախաձեռնած ավտովթարների աճը կանխարգելող օրինագծի ընդունումն առավել քան անհրաժեշտ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

«Դեռևս ամռանը շրջանառության մեջ էի դրել ամենավտանգավոր խախտումներից մեկի՝ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու խախտման պատիժը խստացնելու վերաբերյալ նախագիծ։ Հանդիպակաց երթևեկելի գոտով վարելու ժամանակ տուգանքի զգալի բարձրացումը պետք է կրեր կանխարգելիչ բնույթ և հանդիսանար զսպող մեխանիզմ։ Ակնհայտ էր, որ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումն անխուսափելի էր, բայց խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ այն մերժվեց։

Սակայն ևս մեկ անգամ ականատեսն եղանք հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու խախտման արդյունքում ЗИЛ և BMW մակնիշի մեքենաների մասնակցությամբ մեկ այլ խոշոր ու ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի՝ մարդկային անդառնալի կորստով։ Մինչդեռ ցավով եմ արձանագրում, կրկնում եմ մեծ ցավով, բայց նման անցանկալի դրսևորումների կանխման համար նախագծի ընդունումը կհանդիսանար զսպող գործոն»,-նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին