Կարևոր իրադարձություններ

Արաքս գետը աղտոտելու վերաբերյալ բողոքներ կան Թեհրանից (տեսանյութ)

24 Նոյեմբեր, 2019 13:46
Հեղինակ՝ Կանաչ Հայաստան ՀԿ
Արաքս գետը աղտոտելու վերաբերյալ բողոքներ կան Թեհրանից (տեսանյութ)

«Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշված է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին արված հարցման պատասխանում երևում է, որ Սյունիքի մարզում գտնվող Ագարակի ՊՄԿ ունի լիազոր մարմնի կողմից տրված պարզվածքը Արաքս գետ լցնելու թույլտվություն։
Լիազոր մարմինը երկրորդ հարցման պատասխանում նշել է, որ թույլտվությունը տրամադրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Ագարակի ՊՄԿ ոչ թե ֆիլտրված ջուրն է Արաքս լցնում, այլ հենց պոչանքը։ Ընկերության աշխատակիցը մի ամիս է՝ ուղղորդում է 010287308 հեռախոսահամարով զանգահարել՝ պարզաբանում ստանալու համար, սակայն այդ հեռախոսահամարը չի գործում։
Թեհրանից սկսվել են բողոքներ Արաքս գետը աղտոտելու վերաբերյալ։ TehranTimes-ը հոդված է հրապարակել այդ մասին։ «Պոչամբարները նվեր» ֆիլմը հենց այդ մասին է:

 

Լրահոս

Դիտել ավելին