Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը մտադիր է մարտական ռոբոտների ստորաբաժանումներ ստեղծել

23 Նոյեմբեր, 2019 22:47
Ռուսաստանը մտադիր է մարտական ռոբոտների ստորաբաժանումներ ստեղծել

Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համալիրի առջև խնդիր է դրվել ստեղծել ռազմական ռոբոտացված համակարգերի ստորաբաժանումներ, որոնք ունակ պետք է լինեն ստանձնել և իրականացնել մարտական առաջադրանքներ: Այդպիսի համակարգերի ստեղծման առաջադրանք տրվել է 2020  թվականի համար, և այդ առաջադրանքը պետք է կատարվի-ավարտվի 2025 թվականին։

«2025 թվականին մենք պետք է այդ առաջադրանքի կատարումն ավարտենք հիմնարար և փորձակոնստրուկտորական տեսանկյուններից»,- ասել է աղբյուրը։

Խմբավորման ստեղծումից հետո ենթադրվում է այն ինտեգրել զինված ուժերի կառավարման ընդհանուր համակարգում՝ մյուս ստորաբաժանումների հետ ներդաշնակ աշխատանքն ապահովելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին