Կարևոր իրադարձություններ

Սոթք-Քարվաճառ և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

23 Նոյեմբեր, 2019 10:03
Սոթք-Քարվաճառ և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին և Սյունիքի մարզի Գորիս-Կապան («Թասի» ոլորանների սկզբնամասում) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին կան կուտակված ավտոմեքենաներ:

Տավուշի մարզում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

 

Լրահոս

Դիտել ավելին