Կարևոր իրադարձություններ

Երեւանում դանակի հարվածներ ստացած 60–ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

22 Նոյեմբեր, 2019 22:16
Երեւանում դանակի հարվածներ ստացած 60–ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

«Արմենիա» բժշկական կենտրոն այսօր՝ նոյեմբերի 22–ին, տեղափոխվել է 60-ամյա մի տղամարդ, որի մարմնի վրա դանակի մի քանի հարված է եղել։ Այս մասին հայտնում է Sputnik–ը։

Արնաքամվող տղամարդուն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում  տեսել են պատահական անցորդներն ու ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն էլ տղամարդուն հասցրել է հիվանդանոց:

Բուժհաստատությունում պարզվել է, որ վնասվածքները  որովայնի հատվածում են։ Հիվանդանոց եկած ոստիկանները չեն կարողացել խոսել տղամարդու հետ, քանի որ նա ֆիզիկապես ի վիճակի չի եղել ներկայացնել իր հետ պատահածի մանրամասները։

 

Լրահոս

Դիտել ավելին