Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով կրկնակի վրաերթից

22 Նոյեմբեր, 2019 19:20
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով կրկնակի վրաերթից

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բանի հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդան Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով քրեական գործ է հարուցվել նոյեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փատով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Սենո Գրիգորյանի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 54-ամյա Հրաչյա Թադևոսյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանը նախ վրաերթի է ենթարկվել Ս. Գրիգորյանի վարած ВАЗ 2114 40 մակնիշի ավտոմեքենայով, իսկ հետո Հ. Թադևոսյանի վարած Audi A4 մակնիշի ավտոմեքենայով: Այս մասին գրում է Shamsհyan.com-ը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին