Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Թուրքական հատուկ ծառայությունները Սիրիայում ձերբակալել են բազմաթիվ ահաբեկչությունների կազմակերպիչ ԻՊ-ի անդամի

22 Նոյեմբեր, 2019 17:30
Թուրքական հատուկ ծառայությունները Սիրիայում ձերբակալել են բազմաթիվ ահաբեկչությունների կազմակերպիչ ԻՊ-ի անդամի

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը Սիրիայում կարողացել են ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին:

«Մենք սիրիական Աազազ քաղաքում բռնել ենք «Իսլամական պետության» գլխավոր ահաբեկիչներից մեկին՝ Ջիհադ ադ-Դին ալ-Նասիր Ուբեյդեին, որը խմբավորման բարձրագույն ղեկավար կազմից է և հայտնի է Յուսուֆ Խուդա մականունով»,- նախարարի խոսքերը փոխանցում է Hurriyet լրատվականը:

Ձերբակալված ահաբեկիչն ավելի քան 20 ահաբեկչության կազմակերպիչ է, այդ թվում նաև 2018 թվականին ահաբեկչություններ է կազմակերպել Ռուսաստանում և Համբուրգում:

Սոյլուի խոսքով՝ ահաբեկիչը ռումբեր էր ստեղծում, սովորեցնում էր դա անել նաև համացանցի միջոցով, զբաղվում էր մահապարտների հավաքագրմամբ և նրանցից բաղկացած ցանցի ստեղծմամբ, ինչպես նաև կազմակերպում էր հարձակումներ և սպանություններ թույնի միջոցով:

Սիրիական Աազազ քաղաքը թուրքական վերահսկողության տակ է անցել 2016 թվականին՝ «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին