Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Երևանի 156 դպրոցում ռումբի ահազանգից հետո իրականացվել է անձնակազմի տարհանում. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

22 Նոյեմբեր, 2019 16:44
Երևանի 156 դպրոցում ռումբի ահազանգից հետո իրականացվել է անձնակազմի տարհանում. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել է 207 աշակերտ և 35 ուսուցիչ:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին