Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Յուրացման կասկածանքով Բագրատաշենի անցակետից քաղաքացի է բերման ենթարկվել

22 Նոյեմբեր, 2019 16:35
Յուրացման կասկածանքով Բագրատաշենի անցակետից քաղաքացի է բերման ենթարկվել

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին, ժամը 22.50-ին, Երևանի Մանթաշյան փողոցի ռեստորանային համալիրի մենեջերը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ համալիրի նախկին մենեջերը, հուլիս ամսից սկսած, տարբեր օրերի հաճախորդներից վերցրել է ընդհանուր մոտ հինգ միլիոն դրամի կանխավճար և յուրացրել գումարը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին, ժամը 8-ին, Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդը ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին