Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Տանկային և հրետանային վարժանքներ՝ ՀՀ զինված ուժերում

22 Նոյեմբեր, 2019 16:30
Տանկային և հրետանային վարժանքներ՝ ՀՀ զինված ուժերում

Նոյեմբերի 21-ին Հայաստանի զինված ուժերի 3-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ կատարվել է երթ նախորոշված շրջան, զբաղեցվել են տանկային կրակակետերը, դիպուկ կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու ռազմավարական նշանակության օբյեկտները:

Անձնակազմի մարտական պատրաստվածությունը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով նույն օրը ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:

Բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր, ճշգրտվել հակառակորդի պայմանական թիրախների կոորդինատները:

Նույն օրը հրետանային պարապմունք է անցկացվել նաև հայկական բանակի 1-ին զորամիավորման զորամասերից մեկում։ Անձնակազմի մարտական պատրաստականությունը ստուգելու և զինծառայողների մասնագիտական ունակությունները զարգացնելու նպատակով հրետանային ստորաբաժանումները գիշերային պայմաններում անցկացրել են գործնական պարապմունքներ:

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին