Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Facebook-ում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակում

22 Նոյեմբեր, 2019 16:02
Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Facebook-ում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակում

«Twiplomacy» միջազգային կայքը հրապարակել է «Աշխարհի առաջնորդները «Ֆեյսբուք»-ում» վերտառությամբ հոդվածը: Հոդվածում ներկայացված է նաև սոցցանցում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը, որում տեղ է գտել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով տեղեկացնում ժողովրդին իր կառավարության գործունեության մասին: Ձայնը և պատկերը հաճախ լավը չեն, սակայն վարչապետի անմիջական կապը դուր է գալիս հետևորդներին, և նա հայտնվել է ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ ունեցող առաջնորդների տասնյակում»,-նշված է հոդվածում:

ԱԱմենաակտիվ ֆեյսբուքյան էջ ունեցող առաջնորդների ցուցակը գլխավորում է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, երկրորդ տեղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, նրան էլ հաջորդում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքյան էջը, Կամբոջայի վարչապետ Սամդեխ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

На изображении может находиться: 2 человека, люди улыбаются

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին