Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

ՌԴ քաղաքներում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության 2 ղեկավար և 7 անդամ

22 Նոյեմբեր, 2019 15:48
ՌԴ քաղաքներում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության 2 ղեկավար և 7 անդամ

Մոսկվայում, Թաթարստանում և Տյումենի շրջանում ձերբակալվել են «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» («Իսլամական ազատագրական կուսակցություն») ահաբեկչական կազմակերպության երկու ղեկավար և 7 անդամ, որոնք տարածաշրջանում ստեղծում էին աջակիցների փակ ցանցեր: Նրանք լուծել էին նաև ապօրինի գործողությունների ֆինանսավորման խնդիրը: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը:

Նշվում է, որ գործողությունների շրջանակներում Անվտանգության դաշնային ծառայությանը համագործակցել է Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ստորաբաժանումների հետ:

«Մոսկվայի տարածքում, Թաթարստանի Հանրապետությունում և Տյումենի շրջանում կանխվել է Ռուսաստանի Դաշնությունում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» երկու առաջնորդների և յոթ անդամների գործունեությունը»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին