Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է

22 Նոյեմբեր, 2019 13:44
Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է

Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք` դերասանն ահազանգել է, որ երթուղային տաքսու վարորդը սպառնացել է կտրել իր վիզը:

«Պարզվում ա՝ օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ մի ինչ-որ գազելի շոֆեր կարա դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս կնոջս աչքի առաջ: Դեպքը որ եղել է, դիմացի մայթում կանգնած էր ոստիկանության մեքենա, հույս կար, որ կենդանի կմնայի, բայց ոչ մի ձայն-ծպտում չլսվեց»,- ասել էր դերասանը:

Այնուհետ, ոստիկանությունից հայտնել էին` Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի դեպքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները` տեսանյութում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին