Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում. Մատվիենկո

22 Նոյեմբեր, 2019 12:54
ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում. Մատվիենկո

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում:

«Այժմ շփման գծում հանգիստ իրավիճակ է, բայց մեզ, իհարկե, անհանգստացնում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու համար բարենպաստ մթնոլորտի պահպանմանը: Ինձ թվում է, որ պետք է ավելի զուսպ լինել, որպեսզի գտնենք փոխզիջումային լուծում և առաջ շարժվենք»,- Մատվիենկոյի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

Նա ղարաբաղյան հակամարտությունն անվանել է «հետխորհրդային տարածքում ցավոտ հարց»՝ նշելով, որ Ռուսաստանը մտադիր է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի շարունակի արդյունավետորեն հանդես գալ որպես միջնորդ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին