Կարևոր իրադարձություններ

Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին բերման է ենթարկվել

22 Նոյեմբեր, 2019 10:51
Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին բերման է ենթարկվել

Նոյեմբերի 21-ին` ժամը 15.00-ին, քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շարժա-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Գուրդև Դ.-ն, որը 2018 թ. փետրվարի 22-ից Բելգիայի Թագավորության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:

Գուրդև Դ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին։ Հետախուզվողը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

 

Լրահոս

Դիտել ավելին