Կարևոր իրադարձություններ

Փրկակարները հայտնաբերել են կորած քաղաքացիներին

22 Նոյեմբեր, 2019 10:28
Փրկակարները հայտնաբերել են կորած քաղաքացիներին

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ:

Ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:

Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:

Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո:

Փրկակարները հայտնաբերել են կորած քաղաքացիներին և 10:20-ի սահմաններում ուղղաթիռով վայրէջք կկատարեն ԱԻՆ շարահրապարակում:

 

Լրահոս

Դիտել ավելին