Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի սենատոր Դևիդ Փերդյուն Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

22 Նոյեմբեր, 2019 10:14
Ամերիկացի սենատոր Դևիդ  Փերդյուն Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Օրեր առաջ Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այլ բանաձևի հարցում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։

 

Լրահոս

Դիտել ավելին