Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

21 Նոյեմբեր, 2019 23:02
ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը քննադատել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին: Եվրո 2020-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ, տուրում Հայաստանը հյուրընկալվելիս գերխոշոր հաշվով (1:9) զիջեց Իտալիային: Սա ՀՀ հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն էր: Դրանից հետո մամուլի ասուլիսի ընթացքում նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշել էր, որ խաղադաշտում ազգային հավաքականը չէր, այլ պարզապես հավաքական էր: Ռուսական sport24.ru-ի հետ զրույցում Հարոյանն իր վրդովմունքն է հայտնել այս առիթով:

«Պատկերացրեք իմ զգացմունքները, երբ այդպիսի մղձավանջից հետո դեռ չես գիտակցում, թե ինչ է կատարվել, ու հրապարակվում է Աբրահամ Խաշմանյանի ասուլիսը, որում նա ասում է, որ սա Հայաստանի ազգային հավաքականը չէր, այլ պարզապես մի հավաքական էր: Նման խոսքերից հետո զայրույթն ավելի մեծ է: Հավաքականի գլխավոր մարզիչն իրավունք չունի նման բաներ ասելու իր ֆուտբոլիստների հասցեին: Այդ հավաքականում, բացի ինձնից, խաղում են իմ ընկերները, ամենաուժեղ ֆուտբոլիստները: Երբ քեզ գլխավոր մարզիչ են նշանակում, իսկ դու նման խաղից հետո գալիս ու նման բաներ ես խոսում, վրդովեցնող է: Կարեւոր չէ՝ խաղն ինչ հաշվով է ավարտվել՝ թեկուզ 1:9, թեկուզ 0:15, դու այդպես արտահայտվելու իրավունք չունես: Չգիտեմ՝ ինչպես կարելի է աշխատել նման մարզչի հետ: Ընդ որում հանդիպումից հետո Խաշմանյանը մեզ հետ ընդհանրապես չի շփվել, մի բառ անգամ չի ասել»,- նշել է Հարոյանը:

Ֆուտբոլիստն ասել է, որ հավաքականի իր թիմակիցները համակարծիք են իր հետ: Վստահություն է հայտնել, որ նրանք կաջակցեն իրեն այս հայտարարությունից հետո: Շեշտել է, որ բոլոր խաղացողները հավաքականում հանդես են գալիս մեծ նվիրվածությամբ:

«Մենք շփվում ենք, եւ բոլոր խաղացողները վրդովված են Խաշմանյանի խոսքերից, ես դա հաստատ գիտեմ: Վստահ եմ, որ բոլոր ֆուտբոլիստները կաջակցեն ինձ այս հարցազրույցից հետո: Մարզիչը դա ասել է ե՛ւ իմ հասցեին, ե՛ւ իմ ընկերների: Հավաքական ենք գալիս մեծ ցանկությամբ եւ խաղում ենք առաջին հերթին մեր երկրի, մեր դրոշի եւ երկրպագուների համար, եւ միայն հետո մարզչի ու ինքներս մեզ համար: Կարող եմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների անունից հայտարարել, որ մենք առանձնահատուկ վերաբերմունք ունենք ազգային թիմի նկատմամբ»,- ասել է նա:

Հարոյանը նաեւ խոստովանել է, որ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած հանդիպումից հետո մինչեւ հիմա չի կարողանում ուշքի գալ: Դեռ խաղի ընթացքում նրա համար անհավատալի է եղել, որ նման բան է տեղի ունենում: Նշել է, որ հանդիպումը շատ բարդ է դասավորվել:

«Իտալացիների դեմ հանդիպումը մեզ համար սարսափելի դասավորվեց: Մենք շատ, շատ վատ խաղացինք: Սա 5 պաշտպանով մեր 2-րդն խաղն էր, եւ մենք ահավոր սկսեցինք. 1 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցինք եւ այդպես էլ չկարողացանք հավաքվել: Երբ հանդիպման ընթացքում նայում էի լուսատախտակին, աչքերիս չէի հավատում, իսկ խաղից հետո մեզնից ոչ-ոք չէր հասկանում՝ ինչ էր տեղի ունեցել: Ես դեռ շոկի մեջ եմ, 4-րդ օրն է՝ ուշքի չեմ գալիս: Կցանկանայի բոլոր ֆուտբոլիստների անունից ներողություն խնդրել հայ երկրպագուներից: Իմացեք՝ բոլոր ֆուտբոլիստները գալիս են հաղթելու եւ իրենց ազգին ուրախացնելու համար: Հայաստանի հավաքականին երկրպագում են աշխարհի բոլոր ծայրերում, այն միավորում է մարդկանց, եւ մեր թիմը չի կարող հուսախաբ անել նրանց»,- ասել է պաշտպանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին