Կարևոր իրադարձություններ

«Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (տեսանյութ)

21 Նոյեմբեր, 2019 19:50
«Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (տեսանյութ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողներն այսօր՝ նոյեմբերի 21–ին, ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Այս մասին  տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից։

Նպատակը հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովումն է եղել։ Տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։

Արդյունքում վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ։ Որոշ «Գազելների» վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 8 միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները չեն ունեցել համապատասխան վարորդական վկայական։ Ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու։

 

Լրահոս

Դիտել ավելին