Կարևոր իրադարձություններ

Կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր

21 Նոյեմբեր, 2019 18:57
Հեղինակ՝ ՀՀ ԱՍՀՆ
Կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր

2020 թվականի հունիսի 1-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական աջակցության շրջանակում կոխլեար իմպլանտ կրող անձանց կտրամադրի հավաստագիր՝ կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար։ Այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

«Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում անելու պահանջ, մինչ աջակցող միջոցի տրամադրումը շահառուին: Սա միտված է ծառայությունների հասցեականության բարձրացմանը, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ապահովմանը: Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել աջակցող միջոցների տեսականին՝ ներառելով նաև կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի պարագաներ, որովհետև դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Առողջապահության նախարարությունն իրականացնում է իմպլանտի տեղադրման վիրահատություններ, որոնք բավականին թանկ են, սակայն դրա սպասարկումը, ցավոք, որևէ կերպ չի ֆինանսավորվել պետության կողմից, և այս նախագծով առաջարկում ենք, որ 2020 թ. դրա սպասարկումը ևս իրականացվի պետական աջակցության շրջանակում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ներկայացված նախագծի շրջանակում հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները՝ այսուհետ 0-16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը կդառնա 2 տարի 3-ի փոխարեն:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը:
 

Լրահոս

Դիտել ավելին