Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի մոտ ձերբակալված 12 ցուցարարներին սպառնում է ազատազրկում

21 Նոյեմբեր, 2019 17:45
Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի մոտ ձերբակալված 12 ցուցարարներին սպառնում է ազատազրկում

Այսօր` կեսգիշերն անց, Թբիլիսիի  քաղաքային դատարանը դատապարտել է ընդդիմության 12 ակտիվիստների, որոնք ձերբակալվել էին նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ցրման ժամանակ:

Վարչական կալանքի են դատապարտվել տասը անձինք, որոնցից ութը քաղաքացիական ակտիվիստ է, երկուսը՝ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ: Դատարանի դահլիճից բոլորն ուղարկվել են ժամանակավոր պահման վայրեր: Դատարանի դահլիճում գտնվող ակտիվիստներն ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները դատարանի որոշումն ընդունել  են սուլոցներով և «ստրուկներ» բացականչություններով:

Եվս երկու ակտիվիստ ստացել է բանավոր նախազգուշացում և տուգանվել է:

Դատավորը հետաձգել է նույն օրը կալանավորված 25 անձանց գործերի քննությունը, որոնք ձերբակալվել էին նոյեմբերի 18-ին խորհրդարանի տարածքում: Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել «Իրավապահ մարմինների օրինական պահանջներին չհնազանդվելու» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի «մանր խուլիգանություն» հոդվածներով: Այս հոդվածները պատժվում են տուգանքով կամ 15-օրյա վարչական կալանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին