Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը անձամբ է հետևել Աբովյան փողոցում «Դոլմամա» և «Պրովանս» ռեստորանների տանիքին սկսված հրդեհին։ Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հրդեհից տուժած քաղաքացիներ չկան։
Ցոլակյանի խոսքով՝ վտանգը սպառնում է հրշեջներին, որոնք պետք է բարդ հատվածներում հրդեհաշիջում իրականացնեն։
«Մեր հրշեջները շատ արագ են հասել դեպքի վայր և կարողացել են լոկալացնել՝ գոնե կողքի շենքերից չանցնելու համար»,- ասաց Ցոլակյանը։
Ինչ վերաբերում է հրդեհի պատճառին, Ցոլակյանը ասաց, որ առայժմ չեն կարող հստակ ասել, իսկ միտում լինելու մասին հայտարարությունները չեն կարող մեկնաբանել։