Կարևոր իրադարձություններ

Իրանում ձերբակալում են անկարգությունների կազմակերպիչներին. իրանցի գեներալ

21 Նոյեմբեր, 2019 16:33
Իրանում ձերբակալում են անկարգությունների կազմակերպիչներին. իրանցի գեներալ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի 4 նահանգում ձերբակալել է բենզինի թանկացման պատճառով սկսված բողոքի ակցիաների և անկարգությունների կազմակերպիչներին: Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch կայքը:

Իրանցի գեներալ Ռամեզան Շարիֆի խոսքով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Թեհրան, Ալբորզ, Ֆարս և Խուզեստան նահանգներում:

Գեներալը նշել է, որ ձերբակալվածները կապ ունեն արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ:

Շարիֆի պնդումների համաձայն՝ Իրանի հակառակորդները փորձել են անկարգություններ հրահրել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության ձախողման պատճառով: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն, որն աջակցություն է հայտնել անկարգություններին, և Վաշինգտոնի կողմնակիցները վերջին 18 ամիսների ընթացքում Իրանի նկատմամբ վերականգնված պատժամիջոցներից ոչ մի օգուտ չեն քաղել:

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 16-ին և ընթանում են բենզինի 50% թանկացման դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին