Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Ուժեղացված ծառայություն Լոռու մարզում

21 Նոյեմբեր, 2019 14:55
Ուժեղացված ծառայություն Լոռու մարզում

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները և Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հինգերորդ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Լոռու մարզում։

Նպատակը հանցագործությունների և իրավախախտումների հայտնաբերումը, կանխումն ու բացահայտումն էր։
Արդյունքում հայտնաբերվեցին ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտող, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներ։ Որոշ մեքենաներ տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։

Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվեցին նաև կողոպուտի և գողության դեպքեր։
Կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։

Հիշեցնենք, որ ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին