Կարևոր իրադարձություններ

Պերմյակովի համար ամեն ինչ կավարտվի ցմահ ազատազրկմամբ, իսկ մեզ համար՝ ևս մեկ ողբերգական առեղծվածով. ռուս փորձագետ

16 Հոկտեմբեր, 2015 18:19
Պերմյակովի համար ամեն ինչ կավարտվի  ցմահ ազատազրկմամբ, իսկ մեզ համար՝ ևս մեկ ողբերգական առեղծվածով. ռուս փորձագետ

Shabat.am-ի զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու, հայ-ռուսական համագործակցության հարցերով փորձագետ Դենիս Դվորնիկովը

 

 

-Պարոն Դվորնիկով, ժամանակին Դուք Պերմյակովի անվանել եք ցեղասպանության պտուղ: Ժամանակի ընթացքում արդյոք փոխվել է Ձեր կարծիքը, հետևել եք Դուք իրադարձությունների ընթացքին և ինչ կարող եք ասել Պերմյակովի գործի մասին:

- «Ցեղասպանության պտղի» տակ ես ի նկատի եմ ունեցել այն երկարաժամկետ բացասական սելեկիցան, որը մեր ռուս ժողովուրդը ապրել է վերջին 100 տարվա ընթացքում: Այդ կերպ ես ուզեցել էի պատասխանել այն հարցին, թե որտեղից են մեր հասարակության մեջ առաջանում նման արարածներ: Ռուս ժողովրդի նկատմամբ բռնությունները, որոնք սկսվել են 1917թ. և տեղ-տեղ շարունակվում են մինչև հիմա, տալիս է նման փտած պտուղներ: Այդուհանդերձ, մեր ազգը ապրող ազգ է և նման «պերմյակովները» հազվադեպ են: Կարող եմ Ձեզ վստահաբար ասել, որ Պերմյակովի պատճառով բոլորն էին ամաչում: Բայվ ավելի ցավալի էին զոհված ընտանիքի համար ապրումները: Նման ողբերգությունները գլխի մեջ չեն տեղավորվում: Նույնիսկ մեր դաժան ժամանակներում: Պերմյակովի գործն ուսումնասիրելիս, շատ դժվար է ձերբազատվել ինչ-որ բանի չասվածության զգացումից: Ինտուիտիվ հասկանում ես, որ չափազանց շատ են անհամապատասխանությունները և համըկնումները: Ես Հարավային Կովկասի շատ փորձագետների հետ եմ խոսել: Շատերը խոստավոնում էին, որ ունեն ծանրակշիռ կասկածներ, որ խոսքը կարող է գնալ Հայաստանից ռուսական բազայի տեղահանման հատուկ ծրագրի մասին: Եթե դա այդպես է, ապա այդ պրովակացիային կարող են մասնկացել ազդեցիկ համաշխարհային քաղաքական կենտրոններ և շատ հավանական է, որ ճշմարտությունը մենք այդպես էլ չենք իմանա:

-Արդեն պատրաստ են Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները: Ըստ եզրակացության, նա ճանաչվել է ադեկվատ, այսինքն նա կառավարել է իր գործողությունները: Գործում կան շատ հարցեր, օրինակ ինչո՞ւ մինչև հիմա չեն պարզվել սպանության դրդապատճառները: Ի՞նչ կասեք այս մասով:

-Ինչպես արդեն ասացի, անհամապատասխանությունները շատ են: Իմ համալսարանական ընկերներից մեկը շատ էր տանջվել բանակային ահաբեկչությունից: Դա եղել էր 90-ականների սկիզբին և այդ ժամանակ իշխում էր կատարյալ անկակարգությունը: Բանը հասավ նրան որ նրան ուղղակի դուրս նետեցին բարաքի պատուհանից: Բայց նա կազդուրվեց և հասկացավ, որ պետք է վազել: Ընկերս պատմում էր, թե ինչպես էր թաքնվում, գողացացել էր ինչ-որ մեկի բակից քաղաքացու հագուստ, և ինչպես էր մեկ ուրիշից հաց խնդրել: Նրա նպատակն էր կենդանի մնալ և հասնել տուն, ոչ թե գյուղացիներից լուծել իր վրեժը: Առանց որևէ լուրջ հոգեբանական խնդրի մարդ չի կարող սպանել 6 հոգու՝ այդ թվում նաև երեխաներին: Բարաքից փախչող զինվորը փնտրում է լռություն, ոչ թե արյուն: Այդ իսկ պատճառով, կա հիմք կասկածելու, որ դասալիքը գտնվել է ինչ-որ արտաքին ազդեցության տակ: Ի՞նչ դա կարող էր լինել: Ինչ-որ դեղամիջոց, որի պատճառով մթագնում է գիտակցությունը և որը հետո անհետանում է օրգանիզմից: Ինչ-որ վտանգ կամ արյունոտ գործարք անհայտ խամաճիկավարների հետ: Մեր ժամանակներում ոչինչ չի կարելի հերքել: Հատկապես համաշխարհային ֆինանսանավթային կենտրոնների աշխարհաքաղաքական շահերի կարևոր հանգույցում:

-Սպանվածների բարեկամները միևնույնն է չեն հավատում, որ Պերմյակովն է կատարել սպանությունը: Նրանք կարծում են, որ Պերմյակովը միայնակ չի գործել, ինչ-որ մեկը ուղղորդել է նրա գործողությունները: Նրանք պահանջում են գործի արդար քննություն: Ձեր կարծիքով ինչու Պերմյակովի գործում կան այսքան անհասկանալի պահեր և ինչն է պատճառը, որ այն այդքան խորհրդավոր է:

-Հարազատներին կարելի է հասկանալ: Անգամ գտնվելով մեծ վշտի մեջ, երբ սիրտը ցավից փնտրում է հասարակ ու պարզ պատասխաններ, «ինչի համար» հարցին, նրանք զգում են, որ գործը խճճված է: Մենք ապրում ենք իսկապես առաջադեմ տեխնոլոգիաների ժամանակաշրջանում: Օրինակ շատ վաղուց գոյություն ունեն թույներ, որոնք չեն կարող նկատվել ոչ մի դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Ինչու չեն կարող լինել նույն հոգեմետ դեղերը, որոնք առաջացնում են ագրեսիա, բայց առանց ազդելու ադեկվատության վրա: Ժամանակակից ռազմական դեղատների համար այդ խնդիրը իրագործելի է:

-Կարծիք կա, որ գործի նախաքննությունը կավարտվի այս ամսվա վերջին: Ի՞նչ եք Դուք կարծում, հնարավո՞ր է այդպիսի բան, հաշվի առնելով այն, որ սպանության դրդապատճառը դեռևս բացահայտված չէ:

-Ես կարծում եմ, որ շատերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում ցանկանում են այս գործը դնել դարակում, քանի որ գյումրեցի ընտանիքի ողբերգություն է մեծ սեպ է խրում մեր հարաբերություններում: Իրավաբանորեն բավական դժվար է ապացուցել երրորդ ուժերի մասնակցությունը: Իսկ եթե նույնիսկ հնարավոր էլ է, ապա դա սպառնում է, ոչ միայն հանրության կարծիքի պայթյունով, այլ տարածաշրջանի մեծ պատերազմով: Կարծում եմ, որ Պերմյակովի համար ամեն ինչ կավարտվի ցմահ ազատազրկմամբ: Իսկ մեզ համար ևս մեկ ողբերգական առեղծվածով և այդ դավադրության փաստարկը երկար տարիներ քննարկելու առիթով:

 

Լրահոս

Դիտել ավելին