Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը բնակարան գնելու գումար կտա Ադրբեջանից բռնի տեղահանված 112 ընտանիքի

21 Նոյեմբեր, 2019 12:23
Կառավարությունը բնակարան գնելու գումար կտա Ադրբեջանից բռնի տեղահանված 112 ընտանիքի

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ պետբյուջեից մոտ 1,5 միլիարդ դրամ կհատկացվի 1988-1992 թվականներին Ադրբեջանից տեղահանված հայ ընտանիքների բնակարանների հարցերը լուծելու համար։ Դա կարվի բնակարան գնելու վկայագրեր տալու միջոցով։

Այսինքն՝ ընտրված ընտանիքներին կտրվեն փաստաթղթեր, որոնցով նրանք կկարողանան բացառապես տուն կամ բնակարան գնել մեկ տարվա ընթացքում։ Այդպիսի գործարք անելու դեպքում պետությունը կվճարի նրանց բնակարանի գինը։

Այս փուլով ծրագիրը կիրականացվի 112 ընտանիքի համար, սակայն կարիքավոր ընտանիքների թիվն այժմ 895 է։ Նրանց մեծ մասը՝ 641 ընտանիք, բնակվում է Երևանում, ևս 254 ընտանիք՝ մարզերում։

 

Լրահոս

Դիտել ավելին