Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Սյունիքի մարզում. կան զոհեր և վիրավորներ

21 Նոյեմբեր, 2019 10:19
Ավտովթար Սյունիքի մարզում. կան զոհեր և վիրավորներ

Հ ԱԻՆ «911» ծառայություն նոյեմբերի 20-ին, ժամը 22:53-ին, տեղեկություն է հաղորդվել այն մասին, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Զորած քարեր» կոչվող տարածքում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Գ. ծնված 1974 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կարինե Ղ.-ն (ծնված 1974 թ.), Վլադիկ (ծնված 2013 թ.), Սոնա (ծնված 2003 թ.) և Նվարդ (ծնված 2002 թ.) Մ.-երը տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, իսկ վարորդը և ուղևոր Նվեր Մ.-ն (ծնված 1975 թ.) տեղում մահացել են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին