Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

«168 ժամ». Դրանք փուչիկներ են, Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում. Տարասովը՝ սպառնալիքների լեզվով խոսելու մասին

21 Նոյեմբեր, 2019 09:18
«168 ժամ». Դրանք փուչիկներ են, Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում. Տարասովը՝ սպառնալիքների լեզվով խոսելու մասին

«Մեր թղթակցի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե «Զանգեզուրն ադրբեջանական տարածք է», ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, թե Ալիևը դա ասել է «ինքնիրեն», քանի որ ո´չ Հայաստանում, ո´չ Ռուսաստա­նում դա չեն ընդունել, աշխարհում ևս. «19-րդ դարում, երբ որոշվել է Կովկասի ճակատագիրը, պարսկական պատե­րազմը, Ռուսաստանն է եղել նաև թատերաբեմում, այսինքն՝ այս մասին բոլորը հստակ պատկերացում ունեն, ԵԱՀԿ ՄԽ-ն ունի լուրջ պատմական տեղեկանքներ այս ամենի մասին, վաղը Թեհրանը կարող է ասել՝ դա իրանական է, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը:

Դրանք բոլորը քարոզչական փուչիկներ են՝ ուղղված ներքին լսարանին, ինչպես Փաշին­յանն ասաց՝ Արցախը Հայաստան է: Հասկանալի է, թե ում են դրանք ուղղված: Չեմ կարծում, որ հայերն ու ադրբե­ջանցիներն այնքան հիմար են, որ լուրջ ընկալեն այդ տեղեկատվությունը»:

Նա նշել է, թե իր մոտ այսպիսի տպավորություն էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցա­յին գործընթացը տանում է դեպի խզում: «Երբ Փաշինյանը սկսեց հակասական հայտարարություններ անել, ապա ասաց, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», ինձ թվում էր, թե նման բան է փորձում անել, գնալ բանակցային գործըն­թացի սառեցման, Ադրբեջանն իր հերթին կարող էր դրան արձագանքել բացասաբար ասելով, որ դադարեցնում է բա­նակցությունները, փորձելով հակամարտությունը կարգավորել այլ սցենարով: Սակայն Ադրբեջանը ևս դրանում հե­տաքրքրված չէ: Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում, նրանք կարող են 15 անգամ ասել, որ հարձակվելու են, պատերազմելու են, սակայն չկա նման սցենար, քանի որ Թուրքիան կենտրոնացած է այլ երկրների և այլ խնդիրների վրա. Ադրբեջանը միայնակ չի կարող նման սցենար իրագործել: Ուստի նա ավելի հետաքրքրված է բանակցային գործընթացով, քան Երևանը: Բոլոր կողմերն աշխատում են ժամանակ շահել»,- ասել է Տարասովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին