Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Խտրականություն. ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ

21 Նոյեմբեր, 2019 08:48
«Փաստ». Խտրականություն. ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քանիցս բարձրաձայնվել է այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հայ աշխատակիցները դժգոհել են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից, ինչպես նաեւ աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքից։ 

Նախորդ ամիս նույնպես երկաթուղու մեքենավարները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը, ինչի արդյունքում տնօրինությունը զիջումների գնաց, եւ նոյեմբերի մեկից ՀԿԵ աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ 10 տոկոսով: 

Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ-ից մեքենավարների երկու նոր բրիգադ է գործուղվել Հայաստան, որոնք նախօրեին արդեն դուրս են եկել աշխատանքի՝ փոխարինելով հայ մեքենավարներին: 

ՀԿԵ-ում խոսակցություններ կան, որ ՓԲԸ-ի տնօրինության սրտով չի եղել հայ աշխատակիցների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացումը, եւ ներքին պլան են մշակել՝ աշխատողներին պատժելու համար: 

Նշենք նաեւ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին երեկվանից հանգիստ չի տալիս կատարվածը, իսկ տեղի ունեցած գործընթացների մասին երկաթուղու գլխամասից ոչ մի պարզաբանում չեն ներկայացրել։ 

Հավելենք, որ ռուս մեքենավարները ստանալու են մոտ երեք անգամ շատ աշխատավարձ։ 

Ի դեպ, տարածքին անտեղյակ, անփորձ ռուս մեքենավարների հետ կապված՝ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները երեկ գրություն են ուղարկել ՀՀ ԱԱԾ, դատախազություն եւ ոստիկանություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին