Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը.Պատգամավորը՝ Ստամբուլյան Կոնվենցիայի մասին

21 Նոյեմբեր, 2019 07:51
Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը.Պատգամավորը՝ Ստամբուլյան Կոնվենցիայի մասին

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբերի 9-10-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում տեղի ունեցած ԼԳԲՏ` «Ծիածան» խորագրով ֆորումին, որը, ըստ ԶԼՄ-ների, կազմակերպել էր «Փինկ Արմենիա» ՀԿ-ն։ «Ընդհանրապես տեղյակ չեմ, որ նման բան է տեղի ունեցել»: Մամուլում գրվեց, անգամ տեղեկություն կար, որ պաշտոնյաներ էլ են մասնակցել։ «Անկեղծ ասած` իսկապես տեղյակ չեմ եւ չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել։ Եթե ֆորումն ինչ-որ թեմա ունի, եւ ոչ անվանդական կողմնորոշման որոշ ներկայացուցիչներ ներկա են եղել, դա այլ խնդիր է, այլ հանգամանք է, ինչպես Դուք եք նշում` ԼԳԲՏ թեմայի ներքո է եղել հավաքը, թե ոչ։ Դրանք ամբողջովին տարբեր բաներ են»:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ստամբուլյան կոնվենցիային։ «Այն դեռեւս ԱԺ չի եկել, երբ գա, անկեղծ ասած` ինձ եւս, որպես պատգամավորի, շատ հետաքրքիր է, եթե այն որեւէ հակասության մեջ չէ Սահմանադրության դրույթների հետ, ապա վավերացումը կարող եմ դրական համարել, բայց եթե որեւէ միջազգային կոնցեպտներ հակասության մեջ են մեր ներքին օրենսդրության հետ, ապա այստեղ խնդիր եմ տեսնում»: Ասում են՝ իրականում այլ բան կա օրենքի տակ։ «Ես չեմ ուզում շտապել, բոլոր դեպքերում, ՍԴ-ն ասելիք ունի, ինքս գտնում եմ` բոլոր մարդիկ հավասար են իրենց իրավունքներով, բայց մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունեն Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին